Ահասարսուռ դեպք է եղել.կինը ընկերուհուն հրավիրել է տուն, նրա եւ ամուսնու համար ընթրիք պատրաստել. որից հետո ամուսինը հանել է ընկերուհու շորերը, բռնել նրա….ու….



Արտաշատի բնակչուհի 44-ամյա Հ.Ա-ն ընկերուհուն հրավիրել է տուն, նրա եւ ամուսնու համար ընթրիք պատրաստել: Հետո լքել է բնակարանը, որից հետո նրա ամուսինը փորձել է բռնաբարել ընկերուհուն:


Արտաշատ քաղաքի բնակչուհի 44-ամյա Հ.Ա-ը 2011 թվականի ընթացքում մի քանի ամիս փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 49-ամյա Ս.Ն-ի հետ: Հ. Ա-նն Արտաշատի պահածոների գործարանում աշխատելու ընթացքում ծանոթացել է Արտաշատ քաղաքի բնակչուհի Ն. Հ-ի հետ եւ ունեցել է նրա հետ նորմալ փոխհարաբերություններ: Մի օր էլ Հ.Ա-ը Ն. Հ-ին տարել է Ս.Ն-ի բնակարան, որտեղ Հ.Ա-նն ընթրիք է պատրաստել, ընթրիքի ընթացքում Ս.Ն-նն ու Հ.Ա-ը օգտագործել են ոգելից խմիչք, սակայն Ն.Հ-նն ընթրելուց հրաժարվել է` ինքնազգացողությունը վատանալու պատճառով: Ժամը 23.30-ի սահմաններում Հ.Ա-ն հայտնել է, որ տեղ է գնում, շուտով կգա եւ Ն.Հ-ին առաջարկել է սպասել Ս. Ն-ի տանը` մինչեւ իր վերադառնալը: Հ.Ա-ի` բնակարանից դուրս գալուց հետո Ս.Ն-ը ներսից բանալիով փակել է տան մոտքի դուռը, սկսել է հանել իր հագուստները: Ն.Հ-ի հարցին, թե ինչու է հանում հագուստները` Ս.Ն-ը հայտնել է, որ ցանկանում է կենակցել նրա հետ: Ն. Հ-ն ընդդիմացել է, սակայն տղամարդը սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ , վերջինիս դիմադրությունը կոտրելու նպատակով, բռնություն է գործադրել եւ բռունցքներով հարվածներ հասցրել տուժողի դեմքին, նրա առողջությանը պատճառել թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս: Ն.Հ-ը շարունակել է դիմադրել, օգնություն է կանչել, հայտնել է, որ կույս է եւ խնդրել է Ս.Ն-ին ձեռք չտալ իրեն, սակայն վերջինիս խանգարել է միայն դռան զանգը:

Դատարանը քննվելով գործը Ս. Ն-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով եւ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ազատազրկում: Իսկ Հ.Ա-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձեւով 3 տարի ժամկետով: Վերջիններս բողոքել են վերաքննիչ դատարան: