Հենց նոր Հայկոն կայացրեց այս ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ, նա հաստատ չի մարսելու սա…հնգօրյա ժամկետում պետք է ազատեն….


Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող լրատվամիջոցները պետք է լքեն տարածքը հինգ օրվա ընթացքում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով այսօր ստացել էր ստացել ծանուցում։


Ըստ Օհանյանի՝ տարածքն ազատելու ծանուցում ստացել են այդ շենքում գտնվող բոլոր լրատվամիջոցները. «Ծանուցում  եմ ստացել, որտեղ ասվում է, որ հնգօրյա ժամկետում պետք է ազատենք տարածքը եւ  հանձնենք գույքի սեփականատեր Երեւան համայնքին, քանի որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես է որոշել»։

Օհանյանը տեղեկացրեց, որ ժամանակին Երեւանի ավագանու որոշմամբ այս տարածքը  լրատվամիջոցներին տրվել է անհատույց, եւ տարիների շարունակ 5-6 լրատվական կազմակերպություն գործունեություն են ծավալել այդ շենքում։ Օրինակ, «Հրապարակ» օրաթերթը  2009թ.–ից, «Հայելի» ակումբը՝ 2007թ.-ից է։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը մտադիր է բողոքարկել Երեւանի քաղաքապետի որոշումը, բայց մինչ այդ անհրաժեշտ է համարում հստակեցնել, թե ինչ հիմքերով է կայացվել որոշումը։ «Իհարկե կողոքարկենք։ Երբ եկել եմ այստեղ ամայի տարածք էր, դատարկ չորս պատ, եւ շատ մեծ գումարներ ենք ծախսել այս ընթացքում. նորոգել ենք, պատուհաններ փոխել, տարիներ շարունակ բարեխղճորեն սպասարկման գումար վճարել։ Այսինքն եթե պետությունը մի փոքր ժեստ է արել եւ ազատել մեզ վարձակալական գումարներից, բայց մենք էլ մեր պարտականություններն ենք բարեխղճորեն կատարել՝ գտնվելով այս շենքում։ Հիմա ինչի՞ հիման վրա եւ ի՞նչ են ուզում անել այս շենքի հետ։ Ի վերջո, արդյոք բոլո՞ր լրատվամիջոցների նկատմամբ է այս վերաբերմունքը։ Օրինակ, «Հայկական ժամանակ»–ին Իսրայելյան 37 հասցեից հանելու են, թե որոշել են միայն «Հրապարակին» հանել, քանի որ մենք իշխանության կողմից չսիրված լրատվամիջոցների թվին ենք պատկանում»,– նշեց Օհանյանը։

Հարցին՝ տեսնո՞ւմ է արդոք միտում տեղի ունեցածի հետ կապված՝ Օհանյանը նշեց. «Դե, իհարկե։ Պարզ չէ՞, որ միտում կա, եթե պետությունը տարբեր վերաբերմունք է ցուցաբերում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ։ Ի վերջո, ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետությունը սուբսիդիաներ է տրամադրում լրատվամիջոցներին, հարկերից է ազատում, տպագրական դրամաշնորհներ են տրամադրվում , հազար ու մի պայման են ստեղծում։ Մեզ համար ի՞նչ են արել։ Ընդամենն ազատել են վարձակալության գումարներից, ասելով, որ կարող եք շենքում ձեր գործունեությունը ծավալել։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Պարզվում  է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի եւ ժողովրդավարության արժեքն ավելի լավ է հասկանում, քան նոր իշխանությունները»։

Հիշեցնենք, որ Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքում եւ Իսահակյան 28 հասեցում տեղակայված լրատվամիջոցները գրություն են ստացել Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ), որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ազատեն պետության կողմից իրենց տրվող անհատույց տարածքները:

Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ) խմբագրություններին տեղյակ են պահել, որ տարածքները վաճառելու համար էլեկտրոնային աճուրդ է անցկացվելու։ Խմբագրությունները նույնպես կարող են մասնակցել իրենց տարածքների աճուրդներին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *