Շտապ արտակարգ իրավիճակ Երևանում, Երևանի ոստիկանության քրեական հետախույզները, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները միայն իմանաք, թե ում են բերման ենթարկել…տարածեք թող ամբողջ ազգը իմանա


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին ատրճանակի նմանավող առարկայի գործադրմամբ դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզում փաստացի բնակվող, 28-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 22:40-ի սահմաններում Մովսես Խորենացի 2-րդ փակուղում 2 անհայտ անձինք դիմակավորված, ատրճանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են խոշոր չափի գումար (եվրո և դրամ) ու դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Նարինե Մ.-ն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝Երևանում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 19-ամյա Թաթուլ Պապոյանին և 20-ամյա Երջանիկ Ծառուկյանին։ Վերջիններս կասկածվում են նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Ախալքալաքի բնակիչներ են։ Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները՝ դիմակավոված, նշված անձանց ձեռնաղշթայված վիճակում վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր ներկայացվելու են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/26/1118265/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *