«Տղա ջան, հո դու․․. Այս աստիճանի անամոթ չի կարելի լինել»․ Հայրիկյանի սկանդալային հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ)



«Նույն «նախանձիկներից» մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, անտեսեց առաջինն իրեն աջակցելու հանգամանքը և չկամեցավ անդրադառնալ Սահմանադրությանը, ի՞նչ նկատառումներով, ո՞ւմ թելադրանքով՝ չգիտեմ, բայց փաստ է, որ նա ամենավատ բանն արեց, որ կարող էր արվել որևէ հեղափոխության ժամանակ»,- շեշտեց ԱԻՄ առաջնորդը։ Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Ընտրական օրենսգրքին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ Կառավարության ներկայացրած ծրագրի առաջին բաժնով նախատեսված է եղել, որ ընտրությունները պետք է տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ։


«Սակայն անցնում է մի քանի ամիս վարչապետի խուճապային տրամադրություններին տրվելու հետևանքով, երկրում ստեղծվում է արհեստական լարվածություն, քանի որ խորհրդարանն առանց նրա հետ համաձայնեցնելու՝ ընդունել էր որոշում։ Դրանից հետո նա ժողովրդին հավաքեց խորհրդարանի մոտ, թե իբրև երկիրը կործանվում է, և հանկարծակի տեղում որոշում ընդունեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։

Կառավարության ծրագրում նշված է, որ ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա ընթացքում, բայց որպես պարտադիր պայման՝ նշված է, որ ընտրությունները պետք է լինեն Ընտրական նոր օրենսգրքով։ Ու հանկարծ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ գլուխս տաքացած ժամանակ ասել եմ, որ դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները, ուրեմն այդպես էլ պետք է լինի, տղա ջան, վարչապետ ես, օրենք կա, որը քո նախաձեռնությամբ է ընդունվել, հո դու անամոթ չե՞ս, այս աստիճանի անշնորհք չի կարելի լինել»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, եթե ընտրություններին գնան հին Ընտրական օրենսգրքով, ապա լինելու են ոչ արդար ընտրություններ։ Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն «իր աթոռապաշտությամբ ժողովրդին չի կարող բարիքներ խոստանալ», և այս պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն Հայաստանի ամենախայտառակ ընտրություններից մեկը։ 

Մանրամասն՝ տեսանյութում